Ծեծկռտուք Սևանում` ՀՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև. «Փաստ»

By | 15.03.2017

«Փաստ»-ին հասած տեղեկություններով՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Սևանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սևանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջև:

Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն: ՀՀԿ–ականներին բաժանել է դեպքի վայր հասած ոստիկանությունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել, մոռանալ միջադեպի մասին:

ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը երեկ ողջ օրն անհասանելի էր, իսկ Աշոտ Ավետիսյանը «Փաստին» վստահեցրեց, որ նման բան չի եղել ու չէր կարող լինել: «Նման բան չի եղել Սևանում: Եթե լիներ, ես տեղյակ կլինեի: Մենք Կարեն Բոթոյանի հետ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ ենք, ո՞նց կարող է նման բան լինի»,– հայտարարեց Ավետիսյանը՝ հավելելով. «Նորմալ քարոզարշավ ա գնում, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պայքարում է»: Իսկ միջադեպի վկաները հաստատում են կատարվածը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով