Ծառուկյան․ Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա

By | 13.03.2017

«Ծառուկյան դաշինքն» այսօր ընտրողների հետ հանդիպումներ է անցկացնում Արագածոտնի մարզում:

Գագիկ Ծառուկյանը, ով ընթացիկ նախընտրական քարոզարշավի ընթացում դեռևս չի խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, Ապարանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե «ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»:

Իր ելույթում դաշինքի առաջնորդը մեծ տեղ հատկացրեց Հայաստանի տնտեսական վիճակի բարելավմանը՝ առաջնային խնդիր համարելով ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորության ապահովումը:

Ապարանում, ինչպես նաև Թալին, Աշտարակում, այլ բնակավայրերում քաղաքացիները Գագիկ Ծառուկյանին դիմում էին նամակներով ու տարբեր խնդրանքներով՝ հիմնականում նյութական օգնության:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ նման օգնության տրամադրումը քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև ապրիլի 2-ից հետո դրամական օգնություն տրամադրելու խոստումը կարող է դիտվել որպես ընտրակաշառք:

Դաշինքի առաջնորդն այսօր անդրադարձավ Մուկուչյանի հայտարարությանը՝ ասելով․ — «Մարդ չկա, որ դիմի, օգնած չլինեմ: Պարոն Մուկուչյանն էլ օրենք ա հանում՝ մարդկանց խոստում էլ չտաս: Մարդիկ ասում եմ, ասում եմ՝ խնդիր չկա, ապրիլի 2-ից հետո գնացել էս հասցեով, ասում ա՝ չէ, խոստումն էլ ա ընտրակաշառք: Լավ, մարդիկ թող մեռնեն․․․ Ոչ մի բան էլ չեմ խոստանում, ժողովուրդ ջան: Պարոն Մուկուչյանը արգելել է»:

Այդուհանդերձ, Գագիկ Ծառուկյանին ուղեկցող անձինք հավաքում էին քաղաքացիների նամակ-խնդրանքները՝ խոստանալով, որ անպայման կանդրադառնան դրանց:

 

 

«Ազատություն» ռ/կ

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով