Ծառուկյանը խուսափեց ապրիլի 2-ը իշխանափոխության օր հայտարարելուց

By | 07.03.2017

«Ծառուկյան դաշինքն» այսօրվա հանրահավաքները սկսեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքից:

Հանրահավաքին ելույթ ունեցա միայն դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով, ի տարբերություն «Ծառուկյան դաշինքի» համապետական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի, ապրիլի 2-ը իշխանափոխության օր չհայտարարեց:

Ավելին՝ Գագիկ Ծառուկյանի խոսքով, իշխանափոխության մասին պետք չէ մտածել: Նա հավաքվածներին հորդորեց ձայնը տալ իրենց նախընտրած քաղաքական ուժին՝ հավելելով այդուհանդերձ, թե առանց «Բարգավաճ Հայաստանի» առաջարկած ծրագրի Հայաստանը չի կարող զարգանալ․ — «Անկախ ամեն ինչից, թե դուք ձայնը ում կտաք, ես ձեզ ասում եմ, այսօր էլ կարող եմ հաստատել՝ այդ տասնհինգ կետերը մինչև իրականություն չդառնան, տնտեսական ճգնաժամը ավելի է խորանալու, արտագաղթը ավելի է շատ լինելու, գործազրկությունը ավելանալու է և համապատասխան աղքատությունը մեծանալու է»:

Ծառուկյանն անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին՝ առանց հասցեական քննադատության անդրադառնալով բանկային համակարգին, կուտակային կենսաթոշակային համակարգին, «կարմին գծերին», ԱՊՊԱ համակարգին: Նրա խոսքով, այս ամենը ստիպում է, որ շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը․ — «Այսօր մարդիկ թողնում-գնում են՝ կարիքից ելնելով, պարտքերի տակ, տոկոսների տակ․․․ տունը չի կարողանում պահել: Մեկ տարի հետո նա կարողանում է դրսից փող էլ ուղարկել, տուն էլ առնել: Ի՞նչն է պատճառը: Պատճառը մենք ենք, պատճառը օրենքն է, պայմանն ու հնարավորությունն է: Պետք է մենք մեր ժողովրդին ավելի լավ պայմաններ առաջարկենք: Էսօր ոչ մեկը չի կարող ասել, թե 2009 թվականից հետո իր առօրյայում, իր կյանքում ինչ-որ բան լավացել է»:

Հանրահավաքից հետո բազմաթիվ մարդիկ նամակ-խնդրանքներ հանձնեցին Գագիկ Ծառուկյանին: Վերջինս խոստանում էր լուծում տալ շատերի խնդիրներին:

«Ծառուկյան դաշնինքն» այսօր հանրահավաք է անցկացնելու նաև Նոյեմբերյան քաղաքում:

Azatutyun.am

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով