Ծառուկյանը խոստանում է բարեգործությունը շարունակել ապրիլի 2-ից հետո

By | 09.03.2017

Գագիկ Ծառուկյանը, ով ավելի հարուստ է, քան նախընտրական այլ դաշինքների և կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող մյուս բոլոր թեկնածուները միասին վերցրած, այսօր խոստացավ իր բարեգործական գործունեությունը շարունակել ընտրություններից հետո:

Նման կերպ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, ըստ էության, արձագանքեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի երեկվա հայտարարությանը, որ դրամական ու նյութական խոստումներով քարոզարշավ անցկացնող Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։

Կեսօրին մոտ ելույթ ունենալով Արմավիրի կենտրոնական հրապարակում՝ Ծառուկյանը դարձյալ նյութական խոստումներ տվեց: — «Միշա, ուրեմն ընտրությունից հետո Ծառուկյանը էսքանի մոտ քեզ խոսքա տալի՝ ապրիլի 2-ից հետո կգաս, մի հատ տեխնիկա գյուղին նվեր իմ կողմից կստանաս», — նշեց նա՝ ընդգծելով․ — «Բայց ընտրություններից հետո, որ ընտրությունները կապ չունենան»:

Միշային խոստում տալուց հետո Ծառուկյանը հանձնարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանին, ով ծագումով Արմավիրից է, գրանցել, թե ինչ գույք է հարկավոր տեղի դպրոցներից մեկին, և խորհրդարանական ընտրություններից հետո հատկացնել այն:

«Ուրեմն Աղաբաբյանին կասեք՝ ապրիլի 2-ից հետո ինչ գույք որ պետքա․․․ Աղաբաբյան՝ կգրես ապրիլի 2-ից հետո ինչ գույք պետքա մենք ուղարկենք, որ երեխաները պարապեն», — նշեց նա:

«Ազատությունն» այսօր չկարողացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզել՝ արդյոք ընտրություններից առաջ նման խոստումները տալը նույնպես Ընտրական օրենսգրքի խախտում չէ:

Ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի այլ անդամների, Գագիկ Ծառուկյանը իր ելույթներում շարունակում է խուսափել ապրիլի 2-ը իշխանափոխության օր հայտարարելուց, ընդգծելով՝ առջևում ընտրություններ են, ոչ թե հեղափոխություն:

«Ես ասել եմ՝ իմ թիմակիցներին մի կպեք, ժողովրդից արյուն չթափվի: Ես պատրաստ եմ պատասխան տալու՝ եկեք ստուգեք, ինչ ուզում եք՝ արեք, հարց չկա: Բայց ես չեմ ուզեցել, որևիցե մեկիդ մատը փուշ մտներ: Եթե ես այդ մարդը լինեի, կասեի՝ առաջ, ժողովուրդ: Բայց ես ասել եմ՝ ոչ, ես մեղքի տակ պետք է չմտնեմ, իմ ժողովրդի մատից պետք է արյուն չթափվի», — 2015-ի զարգացումները հիշեցրեց Ծառուկյանը՝ շարունակելով․ — «Այսօր ընտրություն է, դա արդեն հեղափոխություն չի»:

Փոխարենը՝ մեծահարուստ թեկնածուն իր ելույթի մի զգալի հատվածը նվիրեց երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակին՝ կոչ անելով պետության ողնաշար հանդիսացող փոքր ու միջին ձեռնարկություններին ազատել հարկերից:

«Ինչքան Ձեր վիճակը ծանր է, մերը ավելի է ծանրանում: 2009 թվականից հետո բոլորդ կարող եք Ձեր վրա զգալ, օր-օրի՝ ավելի վատացել ա, չի լավացել: Իսկ այսպես գնալով՝ ավելի ա վատանալու», — զգուշացնում էր Գագիկ Ծառուկյանը:

 

«Ազատություն» ռ/կ

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով