Լևոն Մկրտչյան «ճոխ» ունեցվածքը. որ ընկերություններից է նա շահաբաժին ստանում. «Ժողովուրդ»

By | 21.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը գույքի եւ ունեցվածքի մասին բավական «ճոխ» հայտարարագիր է ներկայացրել: Ըստ այդմ, նա ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ հողամաս, մեկ ավտոմեքենա:

Մկրտչյանը շահաբաժին է ստանում երեք ընկերություններից, որտեղ, ի դեպ, մաս ունի նաեւ իր կուսակցական ընկերներից տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մկրտչյանը «Իզոտոպ Դելտա» ընկերությունում ունի 5 տոկոս, «Նետրինո»-ում՝ 10 տոկոս, «Այուդալոս»-ում՝ 20 տոկոս բաժնետոմս: Այսպես՝ ԿԳ նախարարի պաշտոնական հայտարարագրից տեղեկացանք, որ ինքը «Իզոտոպ Դելտա» ընկերությունից ստացել է 9.1 մլն դրամ, «Նետրինո»-ից՝ 23.5 մլն դրամ, «Այուդալոս» ընկերությունից՝ 15.9 մլն դրամ շահաբաժին:

Նա բանկերից մեկից ստացել է 488 հազար դրամի եւ 7183 դոլարի չափով փոխառություն: Մկրտչյանի դրամական միջոցները կազմում են 20 հազար դոլար, 165 հազար ռուսական ռուբլի, 115 հազար եվրո, 7 մլն դրամ: Հիշեցնենք, որ Մկրտչյանն արդեն չորրորդ անգամն է նշանակվել ԿԳ նախարար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով