Լուկաշենկո․ «Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել»

By | 28.03.2017

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկը մտադիր չէ վիճաբանել Հայաստանի կամ Ադրբեջանի հետ, ընդունելով միաժամանակ, որ կան սուր հարցեր, օրինակ՝ Ղարաբաղը:

«Դա իմ խնդիրը չէ, կան հակամարտող կողմեր, սակայն իմ դիրքորոշումը հստակ է՝ մարդիկ պետք է արժանավայել ապրեն, իսկ ես չեմ հավատում, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ են ապրում: Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել, երբ ամեն վայրկյան կարող է գլխիդ մի բան ընկնել ու կյանքիդ վերջ տալ», — ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է Լուկաշենկոն՝ հրաժեշտի հանդիպում ունենալով Մինսկում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ:

Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, տարակուսելով՝ Հայաստանն այստեղ ի՞նչ կապ ունի: «Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել, ոչինչ չի ասել, Ադրբեջանի կողմից հետախուզում էր հայտարարվել, մենք էլ ձերբակալել էինք, ո՞ւմ պետք է հանձնեինք», — ասել է Բելառուսի նախագահը՝ պնդելով, թե ձերբակալության մասին տեղյակ է պահվել նաև Ինտերպոլը:

«Առաջին անգամ այս մասին հրապարակավ հայտարարում եմ՝ Լապշինը երեք երկրի քաղաքացի է, այդ երկրներից որևէ մեկը չէր ուզում նրան վերցնել», — հավաստիացրել է Լուկաշենկոն՝ պնդելով, թե արտահանձման հարցը հետագայում է դարձել շահարկման թեմա․ — «Յուրաքանչյուր կողմ այն օգտագործում է, ինչպես իրեն է ձեռնտու»:

Երկու անգամ Լեռնային Ղարաբաղ այցելած՝ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Բելառուսը փետրվարի 7-ին բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին, ինչին Հայաստանում կոշտ արձագանքեցին:

 

 

«Ազատություն» ռ/կ

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով