Լոռու մարզպետի կարծիքով՝ մարզի ռեյտինգային թեկնածուները «որևէ մեկի օգնության կարիքը չունեն»

By | 01.03.2017

Լոռու հանրապետական մարզպետը այս կիրակի մեկնարկող նախընտրական քարոզարշավի շրջանում գլխավորելու է կուսակցության մարզի շտաբը: Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, Արթուր Նալբանդյանը չնշեց, թե տարածքային ցուցակով առաջադրված որ թեկնածուին է սատարում, փոխարենը հստակեցրեց՝ աշխատելու է Հանրապետական կուսակցությանը ձայներ բերելու ուղղությամբ:

«Ինչ վերաբերում է կոնկրետ ռեյտինգայիններին, ապա ես համոզված եմ, որ մեր ռեյտինգային թեկնածուները իրենց շտաբները իրենք են ղեկավարելու և վստահ եմ, որ քարոզարշավին շատ ավելի ճիշտ կաշխատեն, որպեսզի իրենք ապահովեն իրենց ռեյտինգային ձայները և որևէ մեկի օգնության կարիքը, ինձ թվում է, չունեն», — ասաց մարզպետը:

Թիվ 9 ընտրատարածքում՝ Լոռու մարզում, Հանրապետականը տարածքային ցուցակով 7 թեկնածու է առաջադրել: Նալբանդյանը վստահ է՝ թեկնածուների միջև առողջ մրցակցություն է լինելու:

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում իշխող կուսակցության ռեյտինգային թեկնածուների միջև բախումների մասին, նախագահ Սերժ Սարգսյանն էլ շաբաթ օրը Հանրապետական կուսակցության գրասենյակ էր հրավիրել տարածքային թեկնածուներին և գեներալ Սեյրան Սարոյանի փոխանցմամբ՝ հորդորել նրանց «կռիվ-դավի չանել»:

«Այս պահի դրությամբ որևէ լարվածություն ես չեմ նկատել», — այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետը: — «Վստահ եմ ու համոզված, որ մինչև ապրիլի 2-ը լարվածությունը չի խորանա, չի արմատավորվի», — հավելեց Արթուր Նալբանդյանը:

Մարզպետն անդրադարձավ նաև Վանաձորի ավագանու նիստերին, որոնք հոկտեմբերի 10-ից ի վեր ընդդիմության բոյկոտի պատճառով անընդհատ տապալվում են: Երկու օր առաջ հրավիրված ավագանու արտահերթ նիստին չէին ներկայացել նաև իշխող ուժի և ՀՅԴ-ի խմբակցությունները, չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում էր, թե 2017թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ-ի մասին օրենքի համաձայն՝ 9 հոգին բավարար են նիստ անցկացնելու համար:

Նալբանդյանը ողջունեց կոալիցիոն ուժերի այս քայլը․ — «Մոտեցումը հստակ է: Իրենք կողմնակից են Վանաձոր քաղաքի կառավարումը դարձնել մասնակցային, և շահագրգռված են, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը Վանաձորի կառավարման գործընթացին լինեն մասնակից»:

 

 

«Ազատություն» ռ/կ

 

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով