Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվեց չորս և վիրավորվեց 20 մարդ

By | 23.03.2017

Բրիտանիայի ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանության հրամանատարը հաստատելով Լոնդոնում չորեքշաբթի երեկոյան գրանցված դեպքի ահաբեկչական բնույթն, ասել է, որ դեպքի հետևանքով զոհվել է առնվազն չորս և վիրավորվել է 20 մարդ:

Համաձայն «Բի Բի Սի»-ի հաղորդման, Բրիտանիայի ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանության փոխհրամանատար Մարք Ռոլին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Լոնդոնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ծավալուն հետաքննություն է իրականացվում: Նրա խոսքերով. «Հարձակումն սկսվեց այն ժամանակ, երբ մի ավտոմեքենա խորհրդարանի մերձակա «Վեստ Մինսթեր»-ի կամրջի վրա վրաերթի ենթարկեց ու վիրավորվեց մի խումբ քաղաքացիների»:

Մարք Ռոլիի ընդգծմամբ վիրավորների թվում  են ոստիկանության երեք սպաներ, որոնք վերադառնում էին հիշատակի ոգեկոչման արարողությունից: Լոնդոնի ոստիկանության փոխհրամանատարը հավելել է, որ դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում խորհրդարանում պահակություն կատարող ոստիկանության մի սպա:

«Գրոհային անձը սպանվել է ոստիկանության կողմից: Դեպքի հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ»,-հայտարարել է Մարք Ռոլին:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Լոնդոնում, անհայտ անձը «Յագուար» տեսակի ավտոմեքենայով Լոնդոնի «Վեստ Մինսթեր» կամրջի վրա վրաերթի էր ենթարկել ու վիրավորել մի քանի հոգու:

Ականատեսների վկայությամբ,  այնուհետև  ասիական ծագում ունեցող ու միջին հասակի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և դանակով հարձակվել էԲրիտանիայի խորհրդարանի մուտքի առջև պահակություն իրականացնող ոստիկանության սպայի վրա:

 

Parstoday

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով