ԼՂ-ում աշխատող գիտնականների նկատմամբ հետախուզում չի իրականացվի․ Ինտերպոլն ընդունեց ՀՀ ոստիկանության փաստարկները

By | 02.03.2017

Երեկ Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել՝ հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016 թ. Լեռնային Ղարաբաղի տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և հայաստանցի մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը), 183.2.2, 281.2 (Պետության դեմ ուղղված հանրային կոչերը) և 318.02 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների հատկանիշներով:

«Շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ և պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (այն է՝ Կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին) և սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին», — Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, իր հերթին, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին և տեղեկացրել, որ այդ անձանց նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, և այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել», — փոխանցում է Ահարոնյանը:

 

«Ազատություն» ռ/կ

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով