Լավրով. Եմենում իրավիճակն աղետալի է

By | 24.03.2017

Ռուսաստանի ԱԳ նախարարը աղետալի է համարել երկու տարի առաջվանից Սաուդյան ռեժիմի ռազմական ինքնաթիռների ծավալուն ու կույր ռմբակոծությունների թիրախում հայտնված Եմենի իրավիճակը և քննադատել այդ կապակցությամբ միջազգային հանրության լռությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Մոսկվայում ասել է. «Եմենը դիմագրավում է մարդկային մեծ աղետ, սակայն այդ մասին միջազգային մակարդակով չի բարձրաձայնվում»:

Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի և Ռիադի հետ դաշնակից արաբական ու արևմտյան երկրների հովանավորությամբ, ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ արևմտյան այլ կազմակերպությունների լռության պայմաններում, 2015 թվականի մարտից ռազմական ոտնձգության և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել Եմենը, նպատակ ունենալով իշխանության վերադարձնել Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին:

Ռազմական այս ոտնձգությունը մինչ այսօր ավելի քան 11 հազար եմենցիների սպանվելուց, տասնյակ հազարավորների վիրավորվելուց ու միլիոնավոր մարդկանց տարհանվելուց, ինչպես նաև Եմենի ենթակառույցների ավերումից բացի այլ արդյունք չի ունեցել:

Արաբիայի ռազմական ոտնձգությունը չքավոր երկիր Եմենում սննդամթերքին ու դեղորայքի խիստ պակաս է առաջացրել և բազմաթիվ հիվանդությունների տարածման պատճառ է դարձել:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով