«Իրան-Ադրբեջան հարաբերությունները ընդլայնվում են»․Ռոհանի

By | 05.03.2017

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Քաղաքական, տարածաշրջանային, միջազգային և մշակութային ոլորտներում ընդլայնվում են Թեհրանի և Բաքվի հարաբերությունները»:

Կիրակի օրը համատեղ մամլո կոնֆերանսում ԻԻՀ նախագահն ասել է.«Վերջին ամիսների ընթացքում ընդլայնվել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության առևտրական համագործակցությունները»:

Ռոհանին հստակեցրել է.«Աստարա-Աստարա երկաթգծի միացումը մեծ քայլ  Հյուսիս-Հարավ տրանզիտ ճանապարհի նախագծի իրագործման ուղղությամբ»:

Կասպից ծովի ռեսուրսների օգտագործման վերաբերյալ, անդրադառնալով եռակողմ (Իրան, Ադրբեջան, Ռուսաստան) և (Իրան, Ադրբեջան, Թուրքիա) համագործակցություններին, Հասան Ռոհանին ասաց.«Եռակողմ համագործակցությունների ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվել»:

ԻԻՀ նախագահն ասալ է.«Թեհրանը և Բաքուն համոզված են, որ սալաֆիական և վահաբական գաղափարները սպառնում են տարածաշրջանի անվտանգությունը և պետք է պայքար մղել ահաբեկչության դեմ»:

Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի բանակցային ճանապարհով:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ասել է.«Վերջին երեք տարիների ընթացքում իրանական կողմի հետ կայացած հանդիպումները վկայում են  երկու երկրների հարաբերությունների ընդլայնման մասին»:

Իլհամ Ալիևը շնորհակալություն հայտնելով Իրանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի կապակցությամբ հավելել է.«Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության պահպանման և արդարության  հիման վրա, որին միշտ կողմ է եղել Իրանը»:

 

Parstoday

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով