Իրանի դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության հարցում նոր երանգ է ստանում

By | 15.03.2017

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանային երկրների, մասնավորապես, Իրանի օրակարգում: Իսլամական Հանրապետությունը, որը տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ, չի կարող անտարբեր մնալ հակամարտության գոտում տիրող շարունակական լարվածության հանդեպ և հայտարարում է, որ տարածաշրջանը չի կարող ևս մեկ էսկալացիայի դիմանալ:

Ինչպես և ակնկալվում էր, պատժամիջոցների վերացումից և միջազգային ասպարեզ Իրանի վերադարձից հետո, Թեհրանի դիրքորոշումը կամ վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության հարցում նոր երանգներ է ստանում: Զսպվածության կոչ անելով կողմերին՝ իրանական կողմն ընդգծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով, բացառապես քաղաքական միջոցներով: Նախկինի նման դրական չեզոքություն պահպանելով հակամարտության կողմերի միջև՝ Թեհրանը հետևողականորեն շեշտադրում է միջնորդական դերակատարում ստանձնելու իր պատրաստակամությունը:

Հատկանշական է, որ միջնորդական դերակատարում ստանձնելու Իրանի ցանկությունն էականորեն տարբերվում է իրանական կողմի համանման նախկին ջանքերից: Եվ գլխավոր պատճառը, թերևս, տիրող աշխարհաղաքական նոր իրողություններն են:

Մասնավորապես, ներկա փուլում տարածաշրջանում հատվում են Իրանի և Ռուսաստանի շահերը, ինչը մեծապես պայմանավորված է այդ թվում նաև արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանում կանխելու երկկողմ ցանկությամբ և Սիրիայում հաջող համագործակցության փորձով (այդ թվում նաև Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով): Իրանական կողմը հավանաբար չի բացառում այս փուլում տարածաշրջանային խնդիրների, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ Ռուսաստանի հետ որոշակի խորհրդակցությունների կամ համագործակցության հնարավորությունը:

Մարտի վերջին սպասվում է Իրանի նախագահի այցը Ռուսաստան: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի օրակարգում ներառված է լինելու նաև Ղարաբաղյան հակամարտությունը, և չի բացառվում, որ խորհրդակցություններն ընթանան հենց վերոնշյալ տրամաբանությամբ:

Armedia.am

 

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով