Իսրայելի միջուկային զենքերը սպառնում են աշխարհի անվտանգությանը

By | 10.03.2017

ԱԷԳՄ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչը Իսրայելի միջուկային զենքերը սպառնալիք է համարեց միջազգային անվտանգության ու խաղաղության համար և պահանջել, որ ԱԷՄԳ-ն լրջորեն վերահսկի Իսրայելի սպառազինության հարցը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման` Ռեզա Նաջաֆին հինգշաբթի օրը ԱԷՄԳ-ի վճռադատ խորհրդի մարտ ամսվա սեզոնային նստաշրջանի վերջին օրն ունեցած ելույթում անդրադառնալով Չմիավորման շարժման անդամ երկրների կողմից Իսրայելի միջուկային սպառազինության ծրագրի դատապարտմանը, ԱԷՄԳ-ից պահանջեց մանրակրկիտ ուշադրություն ցուցաբերել և լրջորեն վերահասու լինել այդ հարցին:

Նաջաֆին անդրադառնալով գործակալության ընդունած բանաձևերի շրջանաներում ու նաև միջուկային ապատարածման թեմայով համաժողովներում Էն Փի Թի-ին այդ ռեժիմի շտապ անդամակցությանը և այդ ռեժիմի բոլոր միջուկային կառույցները գործակալության ստուգման պայմանագրերի լիարժեք  վերահսկողության տակ առնվելու մասին միջազգային հանրության իրարահաջորդ պահանջներին, հավելեց. «Դժբախտաբար Իսրայելը վերջին տարիներին անտեսելով միջազգային հանրության օրինական պահանջը և արևմտյան որոշ պետությունների կողմից կուրորեն հովանավորվելով բացահայտ կերպով ոտնահարել է միջազգային բոլոր օրենքներն ու կանոնները և շարունակել է իր միջուկային ռազմական ծրագրի ընդլայնումը»:

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը քննադատել է միջուկային ապատարածման և միջուկային նյութերի ու սարքերի Իսրայել փոխադրվելն արգելվելու անհրաժեշտության կապակցությամբ արևմտյան որոշ երկրների երկակի կողմնորոշումը, միջազգային անվտանգության ու խաղաղության համար սպառնալիք համարելով միջուկային զենքերի գոյությունը Իսրայելի ձեռքերում, որի պատմությունը հագեցած է ոտնձգությամբ, բռնազավթմամբ ու պետական ահաբեկչությամբ:

Այս նիստի ժամանակ Եգիպտոսի, Հորդանանի և Էմիրությունների ներկայացուցիչներն էլ դատապարտելով Իսրայելի միջուկային կարողության հանդեպ արևմտյան որոշ երկրների ցուցաբերած հովանավորությունը, պահանջեցին, որպեսզի Իսրայելն առանց նախապայմանի միանա Էն Փի Թի-ին և այդ ռեժիմի միջուկային կառույցները ենթարկվեն այդ ԱԷՄԳ-ի ստուգումների պայմանագրերին:

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները պաշտպանելով Իսրայելին քննադատեցին նստաշրջանում այս հարցը բարձրացնելու կապակցությամբ տարածաշրջանի երկրների քայլը:

 

Parstoday

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով