Իսլամական հեղափոխության առաջնորդ. Ընդհանուր դավանանքն Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդների մերձավորության գործոնն է

By | 06.03.2017

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդհանուր դավանանքն Ադրբեջանի ժողովրդի ու պատասխանատուների հետ ԻԻՀ-ի մերձավորության ու ազգակցության գլխավոր գործոնն է համարել:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը՝ Թեհրանում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ չափազանց լավ գնահատեց ԻԻՀ-ի հանդեպ ու այդ թվում նաև միջուկային բանակցությունների հարցում Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը և հավելեց. «Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շրջանակներում շարունակ կանգնած են եղել Իրանի կողքին և այս դրական դիրքորոշումն առավել քան երբևե իրար է մոտեցրել երկու երկրներին»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Իրանի ու Ադրբեջանի սերտ հարաբերություններից թշնամիների նյարդայնացմանն, ասաց. «Սիոնիստական չարագործ ռեժիմն առավել քան ուրիշ թշնամիները փորձում է թուլացնել Իրանի ու Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները և դրան ընդդիմանալով պիտի պաշտպանել ներկա անկեղծ հարաբերությունները»:

«Ադրբեջանի իշխանությունների բարիքն այդ երկրի ժողովրդի կրոնական զգացմունքներին ընկերակցելու մեջ է»,-հավելեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով, որ ժողովրդի հետ քայլ պահելն ու նրան հենվելն այլ ուժերի դիմաց անձեռնմխելիություն ստեղծող գլխավոր ազդակ է համարվում:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց. «Երկու երկրի հարաբերությունները գտնվում են գերազանց մակարդակում և Իրանի ու Ադրբեջանի միջև պառակտում առաջացնելու ուղղությամբ որոշ ջանքերն ապարդյուն են լինելու»:

«Այս տարի երկու երկրի միջև ստորագրվել են համագործակցության 20 փաստաթղթեր և երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ 70 տոկոս հավելում է կրել»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահն ընդգծելով, որ Թեհրան-Բաքու հարաբերություններն ընդլայնվում են:

 

Parstoday

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով