«Ինչ-որ մեկին հարգելով պետք է կուսակցության համար չաշխատեի՞». Ալիկ Սարգսյանը ուտող-ուրացո՞ղ է. «Ժողովուրդ»

By | 23.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սակայն այսօր Ալիկ Սարգսյանը, լինելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ընտրություններում պայքարում է նույն Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի դեմ. ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը տարեսկզբին լքեց ՀՀԿ-ն, իսկ նրա որդին՝ Արգամը, պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:

«Ժողովուրդ»-ն էլ երեկ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վատ չի զգում Աբրահամյանների դեմ աշխատելու համար. «Ես դեմ չեմ աշխատում: Ես մի քանի անգամ կրկնել եմ: Ես աշխատում եմ իմ կուսակցության համար…Ես որեւիցե վատ բան չեմ անում:

Իմ կուսակցության համար եմ անում»: Բայց չէ՞ որ Ձեր ստացած պաշտոնների համար հենց Աբրահամյանին եք պարտական. շարունակեցինք հետաքրքրվել: Այս հարցին Սարգսյանը պատասխանել է. «Ինչ-որ մեկին հարգելով պետք է կուսակցության համար չաշխատեի՞»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով