Ինչ ընդվզման կոչ են արել «Սասնա ծռեր»-ը, և ինչ կապ ունի այն Սամվել Բաբայանի ձերբակալման հետ. «Ժողովուրդ»

By | 25.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը եւ այս օրերին կալանավայրում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ կոչ անելով աշխարհազոր ստեղծել եւ ընդվզում սկսել: Հատկանշական է այն փաստը, որ այս քայլին նրանք գնացել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո:

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ժողովրդական ընդվզման մասին է խոսքը: Խոսք չկա զենքի մասին, բայց դա մարդու տարրական իրավունք է, երբ իր դեմ զենք են օգտագործում, ինքնապաշտպանությունը տարրական իրավունք է, բայց այդ կոչի մեջ զենքով ընդվզման մասին խոսք չկա»: Միաժամանակ նա հայտարարել է, թե իրենց կոչը կապված է ոչ թե Բաբայանի ձերբակալության, այլ ընդհանուր իրավիճակի հետ»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով