Ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանն իր թիմին. «Ժողովուրդ»

By | 22.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն իր թիմին հրահանգել է ամեն գնով խորհրդարան անցկացնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ ապահովելով անգամ երրորդ տեղը:

Բայց քանի որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը անգամ 5 տոկոս արգելանքը չի հաղթահարի, դաշինքին հովանավոր տրամադրելուց բացի՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, իշխանությունն իր հովանավորյալներին հրահանգել է նաեւ տեղերում աշխատել` ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին ձայներ նվիրելու համար: Թերեւս սրանով է պայմանավորված, որ ՀԱԿ-ում այնքան հանգիստ են, նույնիսկ քարոզարշավ, որպես այդպիսին, չեն իրականացնում:

Եւ այս համատեքստում պատահական չէ, որ 1998 թվականից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվեց Հանրային հեռուստաընկերություն եւ հատուկ գովազդի շրջանակներում եթերից ներկայացրեց իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը` խաղաղության բանաձեւը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար:

Նկատենք, որ իշխանության այս աջակցությանն ի պատասխան՝ ՀԱԿ-ից Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին անվանական չեն քննադատում` բավարարվելով ընդհանուր ձեւակերպումներով` ապօրինի իշխանություններ: ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, բնականաբար, այս լուրերը հիմարություն որակեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով