Ինչու է ՀՀԿ-ական քաղաքապետն աշխատում ՀՅԴ-ի օգտին. «Ժողովուրդ»

By | 15.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը թեեւ ՀՀԿ խորհրդի անդամ է, սակայն ԱԺ այս ընտրություններում աշխատում է ՀՅԴ-ի օգտին:

Բանն այն է, որ Վարագյանի եղբայրը՝ Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Եվ հիմա քաղաքապետ եղբայրն օգնում է փոխմարզպետ եղբորը: Առավել եւս, որ Արթիկից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաեւ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը քաղաքապետի ընտրություններում պարտվել էր Վարագյաններին: Ու հիմա նրանց միջեւ լարվածությունը շարունակվում է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պետոյանը դիտարկմանը, թե Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ից է, հիմա ՀՅԴ-ին է աջակցում, ասել է. «Այո՛, այդ իրավիճակն է, չգիտեմ, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, էլի… ես չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու:

Եթե հիշում եք՝ ՏԻՄ ընտրություններին ինքը ինքնառաջադրվել էր՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, չգիտեմ, ես իմ կուսակցության որոշումները միշտ էլ հարգել եմ, ենթարկվել եմ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով