«Իգլա»-ի գործով մեղադրյալները, այդ թվում՝ Բաբայանը, «ընդունել են իրենց առնչությունը»․ դատախազություն

By | 25.03.2017

«Իգլա»-ի գործով մեղադրյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, թեև առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում «ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրությունում ասված է․ — «ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:

Ծանրացուցիչ հանգամանքներում ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 2017 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Նշված հանցագործության կատարմանը մասնակցելու կասկածանքով 2017 թվականի մարտի 22-ին ձերբակալվել են երեք քաղաքացիներ, այդ թվում՝ Սամվել Անդրանիկի Բաբայանը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մի խումբ անձանց կողմիցնախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերքձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանը, հիմնավոր համարելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 2017 թվականի մարտի 24-ի որոշմամբ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

 

«Ազատություն» ռ/կ

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով