Ի՞նչ խաղ է խաղում ՀԱԿ-ը. Զոյա Թադևոսյանը դստեր համար յուղոտ պաշտոն է ձեռք բերել. «Հրապարակ»

By | 17.03.2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը, պարզվում է, ոչ միայն խաղաղության թեման է առաջ մղում՝ խորհրդարանում տեղեր ստանալու դիմաց, այլեւ «համագործակցության» այլ ասպարեզներ էլ նրան խորթ չեն։ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին կին թեկնածուն՝ Զոյա Թադեւոսյանը, ով խրոխտ ելույթներ է ունենում՝ քննադատելով իշխանություններին, ընդամենը վերջերս սեփական դստեր համար մի յուղոտ պաշտոն է ձեռք բերել։ Մարտի 1-ին նրա դուստրը՝ Դիանա Գալոյանը, դարձել է պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ։

Նա նույն ամբիոնի դոցենտ է եղել, աշխատանքային գործունեությունն սկսել է մի շարք ընկերություններում՝ որպես ավագ մասնագետ, կոմերցիոն մենեջեր, ունի դասախոսական աշխատանքի փորձ։

Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամբիոնի վարիչ Գրիգոր Նազարյանն էլ դարձել է մակրոտնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան՝ փոխարինելով երկարամյա դեկան Ատոմ Մարգարյանին, ում չօգնեց անգամ ՀՀԿ-ականի կարգավիճակը՝ նա չվերընտրվեց դեկանի պաշտոնում։

Նրան դեմ են քվեարկել ՀՀԿ-ական ուսխորհուրդն ու համալսարանականները։ ՀՊՏՀ մեր աղբյուրն այս փոփոխությունները բացատրեց մեկ նախադասությամբ՝ «Ազատվում են մաքուր մարդկանցից»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով