Թրամփը կոշտացրել է քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ

By | 07.03.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անսպասելիորեն խստացրել է քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, ինչը հավանության է արժանացել Եվրոպայում Վաշինգտոնի մի շարք դաշնակիցների կողմից, գրում է The Wall Street Journal պարբերականը:

Հոդվածի համաձայն՝ Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի ընտրություններում ուրախություն առաջացրեց Ռուսաստանում և տագնապ Եվրոպայում:

Քարոզարշավի ժամանակ Թրամփը Ռուսաստանի մասին արտահայտվում էր մեղմ տոնով և քննադատում էր ՆԱՏՕ-ին: Սակայն պաշտոնը ստանձնելուց հետո նա մի շարք առանցքային օգնականներ նշանակեց, որոնք Կրեմլի հանդեպ կոշտ քաղաքականության կողմնակից են:

Պարբերականի գնահատմամբ՝ Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքականության մեկնարկը Եվրոպայում ծափահարություններով են դիմավորել և առաջացրել է տագնապ Մոսկվայում: «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել միասնական դիրքորոշման մշակման գործում»,-մեջբերում է թերթը եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքերը, որն անցած շաբաթ մասնակցել է Վաշինգտոնում կայացած խորհրդակցություններին:

Replik.am

 

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով