Թվերը շփոթող փոխոստիկանապետն անհարմար վիճակում է հայտնվել. նրա ենթագիտակցության մեջ մնում է Ժիրայր Սէֆիլյանը. «Ժողովուրդ»

By | 23.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՀՀ ոստիկանության պետի՝ թվերը շփոթող տեղակալ Սամվել Հովհաննիսյանը պահնորդական ծառայություն իրականացնող ընկերություններից մեկին լիցենզիա տրամադրելիս անհարմար վիճակում է հայտնվել:

Հովհաննիսյանը քննության նման միջոցառում է իրականացրել ու դիմելով պահնորդական ընկերության ներկայացուցիչներին՝ խնդրել է պատասխանել իր հետեւյալ հարցին. «Եթե զինված մարդիկ մտնեն սուպերմարկետ եւ պահանջեն Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, ապա ինչ կանեք դուք»:

Այլ կերպ ասած՝ փոխոստիկանապետի ենթագիտակցության մեջ շարունակում է մնալ Սէֆիլյանը, եւ որպես օրինակ հենց նրան է մատնանշում: «Ժողովուրդ»-ը փոխոստիկանապետից հետաքրքրվեց, թե ինչու է հենց Ժիրայր Սէֆիլյանի անունը տվել: Սակայն հարցը լսելուն պես Հովհաննիսյանը բացականչեց. «Ինչ Ժիրայր Սէֆիլյան… ես ոչ մի հարցերի չեմ պատասխանում:

Պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությանը լիցենզիա ենք միայն տրամադրում: Ես ընդհանրապես հարցեր չեմ տալիս ոչ մեկին»,- ասաց ու կախեց լսափողը: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն այն սպան էր, որ 2015 թվականին ասուլիսի ժամանակ մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց՝ մասնավորապես ասելով «…առավոտյան ժամը 20.00»»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով