Թուրքիան դադարեցրեց հարաբերությունները Նիդերլանդների հետ

By | 14.03.2017

Թուրքիան ամենաբարձր մակարդակում դադարեցրել է Նիդերլանդերի հետ իր հարաբերությունները:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Թուրքիայի պետական այրերի հանրահավաքների ծրագիրը չեղարկելու հիմամբ Ամեստերդամի կառավարության քայլերի պատճառով, Անկարան երկուշաբթի օրը խզել է Նիդերլանդների հետ իր հարաբերությունները:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն այդ երկրի կառավարության նիստից հետո հայտարարեց, որ քանի դեռ Նիդերլանդները չի հատուցել կատարվածի համար, դադարեցվում են Անկարա-Ամեստերդամ բարձր մակարդակի հարաբերությունները , ինչպես նաև նախարարի ու ավելի բարձր մակարդակում երկու երկրի պաշտոնատարների հանդիպման ծրագրերը:

Թուրքիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ քանի դեռ Ամեստերդամը չի ընդունել քաղաքական հանրահավաքներ անցկացնելու համար Թուրքիայի պայմանները, Անկարայում Նիդերլանդների դեսպան Քիս Քորնելիս Վան Ռիչին չի թույլատրվելու Անկարա վերադառնալ:

Անկարան նաև արգելել է Թուրքիայի օդանավակայաններում նիդերլանդական դիվանագիտական ինքնաթիռների վայրէջքը:

«Ֆաշիզմն ու Նացիզմը տարածվել են Եվրոպայում և այդ պատճառով Եվրոպան  առաջիկա քանի տարիների ընթացքում փլուզվելու է»,-հայտարարել է Քուրթուլմուշը:

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ Վիեննայի կառավարությունը փորձելու է կանխել Ավստրիայում Թուրքիայի նախարարների քարոզարշավը:

Նիդերլանդների կառավարությունը շաբաթ գիշեր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին չթույլարեց Հաագա ժամանել և արգելեց Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթեմա Բաթուլ Սայան Քայաի մուտքը Ռոտերդամ:

 

Parstoday

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով