Թուրքիայում յուրաքանչյուր 4-րդ կինն իրեն ապահով չի զգում. երկրի վիճակագրական վարչություն

By | 07.03.2017

Թուրքիայի վիճակագրական վարչության (TÜİK) տվյալներով՝ երկրում ապրող յուրաքանչյուր չորրորդ կին իրեն անվտանգ ու ապահով չի զգում, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:

Պարզվել է նաև, որ Թուրքիայում կրթություն չստացած կանանց թիվը հինգ անգամ ավելի է կրթություն չստացած տղամարդկանց թվից: Ըստ վիճակագրական վարչության տվյալների` Թուրքիայում գրագետ չեն կանանց 9 տոկոսը, տղամարդկանց` 1.8 տոկոսը:
Կանայք նաև ավելի քիչ են ակտիվություն ցուցաբերում քաղաքական կյանքում:

Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ միայն հունվար ամսվա ընթացքում կանանց հանդեպ բռնության հետևանքով Թուրքիայում մահացել է իգական սեռի 37 ներկայացուցիչ, որը մեկ ամսվա համար ռեկորդային ցուցանիշ է: Բացի այդ, նշվում է, որ հունվար ամսին ևս 14 կին ենթարկվել է սեռական բռնության:

Tert.am

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով