Թուրքիայի քաղաքացիները սարսափած են

By | 27.03.2017

Թուրքիայում հուլիսյան անհաջող հեղաշրջմանը հաջորդող հեղձուցիչ միջավայրը ծանրանալու հետևանքով, այդ երկրի 236 քաղաքացիներ Հունաստանին քաղաքական ապաստանության հայց են ներկայացրել:

Թուրքիայի «Hürriyet» օրաթերթի գրությամբ՝ ըստ Հունաստանի ապաստանյալների ծառայության (GAS)Greek Asylum Service  հրապարակած պաշտոնական տվյալների, այդ քաղաքացիները հայտ են ներկայացրել 2016 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի փետրվարի միջև ընկած ժամանակահատվածում:

Վերջերս Նորվեգիայի կառավարությունը ևս բավարարել էր ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում աշխատող Թուրքիայի չորս սպաների և Գյուլենական խմբի հետ կապի մեջ մեղադրվող Նորվեգիայում  այդ երկրի դեսպանության ռազմական կցորդների ապաստանության հայցը:  Թուրքիայի կառավարության հայտարարությամբ՝ հիշյալ պաշտոնաները բոլորը եղել են Գյուլենի խմբի անդամներ և մեղադրվում են անհաջող հեղաշրջման փորձին մասնակցության մեջ:

Այդ ուղղությամբ Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ մոտ ապագայում սկսվելու է հեղաշրջման փորձին մասնակցության մեջ մեղադրվող և Հունաստան փախչած Թուրքիայի նախկին ութ զինծառայողների դատավարությունը:

 

Parstoday

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով