Թերեզա Մեյն ազդարարել է շոտլանդացի պատասխանատուներին

By | 14.03.2017

Բրիտանիայի վարչապետը Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի կապակցությամբ զգուշացրել է այդ տարածքի իշխանություններին:

Լոնդոնից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկուշաբթի օրը ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու գործընթացի կապակցությամբ ասել է. «Մենք ԵՄ-ից հեռանալու շուրջ բանակցություններ ենք վարում և այդ բանակցություններում ձգտում ենք այնպիսի համաձայնության, որից կշահեն բոլորն, այդ թվում Շոտլանդիայի ժողովուրդը»:

Ցա հայտնելով  Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի կազմակերպման մասին շոտլանդացի պատասխանատուների  հայտարարությունների կապակցությամբ, Մեյը նշել է. «Այդ գործընթացը պատճառ կդառնա, որ Շոտլանդիան հայտնվի անորոշության ու մասնատման ուղղության վրա»:

«Այս ջանքերն իրականացվում են այն պայմաններում, երբ Շոտլանդիայի ժողովրդի մեծամասնությունը համաձայն չէ անկախության երկրորդ հանրաքվեի կազմակերպմանը»,-հավելել է Մեյը:

ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու բանակցությունների մեկնարկի սեմին, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստորջենն ասել է, որ գերադասելի է, որպեսզի  Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման հանրաքվեն անցկացվի 2018 թվականի աշնան և 2019 թվականի գարնան միջև ընկած կտրվածքում:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով