Ընդգծվել է Գազայի դեմ պատերազմում Իսրաելի կրած պարտությունը

By | 01.03.2017

Իսրաելի բանակի հարավային տարածքի նախկին հրամանատարը Գազայի 50-օրյա պատերազմի կապակցությամբ ընդգծել է ռեժիմն այդ պատերազմում ծանր պարտություն է կրել:

ԻՌՆԱ-ն երեքշաբթի օրը հղում կատարելով սիոնիստական «Յեդիութ Ահարանութ» օրաթերթին, հաղորդել է, որ Իսրաելի բանակի հարավային տարածքի հրամանատար Յում Թո Սամիանի ընդգծմամբ, Իսրայելի բանակը 2014 թվականի ամռանը տեղի ունեցած 50-օրյա պատերազմից 4 ամիս առաջ տեղյակ էր դիմադրության թունելների վտանգի մասին և դրանց ոչնչացման համար նախագիծ էր ներկայացրել: Նա հավելել է, որ այդուհանդերձ Իսրայելն այս պատերազմում ծանր պարտություն կրեց:

Իսրաելի խորհրդարանական դիտորդ Յուսեֆ Շաբիրան երեքշաբթի օրը մի զեկույցում խիստ քննադատելով Իսրաելի վարչապետ Բենիամին Նետանյահուին, պատերազմի նախկին նախարար Մուշե Յաըլունին ու նաև այդ ռեժիմի անվտանգության խորհրդին, հայտարարել է, որ բանակը Համասի թունելների ցանցի ոչնչացման համար անհրաժեշտ պատրաստվածություն չունենալու պատճառով, պարտվեց 2014 թվականի պատերազմում:

2014 թվականին Գազայի հատվածի դեմ սանձազերծված 50-օրյա պատերազմն ընդհանրապես ուղղված էր այն թունելների դեմ, որոնք Համասի պայքարողներին թույլ էին տալիս Գազայից զավթված Պաղեստին անցնել:

ԱՄՆ-ի կառավարությունը Գազայում սահմանային թունելների հայտնաբերման ու ոչնչացման համար ծանր մեքենաներ է տրամադրում Իսրաելին և այդ շրջագծում ամերիկյան «Քաթերփիլար» ընկերությունը վերջերս 20 ծանր մեքենաներ հանձնեց Թելավիվին:

 

Parstoday

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով