Էրդողան. «Թուրքիան Մանբիչում և Ռաքքայում քայլեր կձեռնարկի, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնություն տան»

By | 01.03.2017

Թուրքիան Մանբիչում և Ռաքքայում համապատասխան քայլեր կձեռնարկի այն դեպքում, երբ համաձայնության հասնեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստան մեկնելուց առաջ, Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում:

«Այժմ հերթը Մանբիչինն է: Մանբիչն արաբներինն է, ոչ թե քրդերինը: Մենք դրա մասին ասել ենք նաև մեր ամերիկացի գործընկերներին: Ասել էինք, որ Սիրիայի քրդական ուժերը պետք է անցնեն Եփրատի արևելյան ափը, սակայն նրանք դեռևս չեն հեռացել: Մանբիչ պետք է բնիկ ժողովուրդը վերադառնա»,-ասել է Թուրքիայի նախագահը, փոխանցում է Ermenihaber-ը:

Էրդողանը Պակիստան է մեկնել մայրաքաղաք Իսլամաբադում կայանալիք «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթաժողովին մասնակցելու համար:

armedia.am

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով