Էրդողանը Մերձավոր Արևելքին նայում է նեոօսմանական գաղափարների հիման վրա ձևավորված աշխարհայացքով. թուրք դիվանագետ

By | 01.03.2017

Էրդողանի իշխանությունը Մերձավոր Արևելքին նայում է բացառապես նեոօսմանական գաղափարների հիման վրա ձևավորված աշխարհայացքով: Այս մասին «Ակօսի» հետ զրույցում ասել է թուրք դիվանագետ, նախկինում որպես դեսպան աշխատած Թեմել Իսքիթը՝ գնահատելով Թուրքիայի ներկայիս իշխանությունների մոտեցումները Մերձավոր Արևելքի երկրների ու արաբական աշխարհի նկատմամբ, փոխանցում է Թերթ.ամ-ը:

«Մերձավոր Արևելքի խնդիրներով զբաղվելն այլ է, տարածաշրջանային բախումներում գաղափարական առումով ինչ-որ դիրք զբաղեցնելն՝ այլ: Էրդողանի իշխանության շրջանում Թուրքիան տարածաշրջանին նայում է օսմանական աշխարհայացքով: Օսմանյան ազդեցությունն այս տարածաշրջանում այլևս անցյալում է: Արաբական գարնան մեկնարկի հետ միասին Էրդողանի համար խնդիր դարձավ արաբական աշխարհում նոր հեղինակություն վաստակելը:

Ցավոք, նրանք սխալվեցին, երբ կարծում էին, թե փողոցի արաբի աչքերում Էրդողանի իմիջը սխալմամբ այդ երկրների ղեկավարների համար էլ է հեղինակություն համարվում: Մինչդեռ մենք կարող էինք շատ ավելի ֆունկցիոնալ արտաքին քաղաքականություն վարել: Մենք ծանր սխալներ թույլ տվեցինք, երբ կարծեցինք, թե Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելը հեշտ կլինի և երբ Իրաքում սուննի-շիա լարվածության մեջ կողմնակալ դիրք զբաղեցրինք», — նկատում է դիվանագետը:

Իսքիթը շեշտում է, որ 2002թ.-ից մինչ 2012թ.-ը Էրդողանի իշխանությունն, այնուամենայնիվ, ավելի չափավոր արտաքին քաղաքականություն էր վարում, որը կարելի էր անգամ ինչ-որ տեղ ժողովրդավար որակել: Սակայն 2012թ.-ից սկսած Թուրքիայում ներքին քաղաքականությունը սկսեց ավելի խոշոր կերպով ազդել արտաքին քաղաքականության վրա, ինչն էլ տվեց իր ոչ այնքան դրական հետևանքները, սկիզբ դրեց նոր, ավելի ծայրահեղ ու ազգայնական հռետորաբանության:

 

Armedia.am

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով