Էրդողանը կրկին զգուշացրել է Եվրոպային

By | 23.03.2017

Թուրքիայի նախագահն իր ելույթում զգուշացրել է Եվրոպային`թուրքերի ու մուսուլմանների հանդեպ սխալ վերաբերմունք ցուցաբերելու կապակցությամբ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եթե ԵՄ-ի ու Անկարայի միջև ծագած լարվածությունը չմեղմանա, Եվրոպայում անապահովությունը կտարածվի:

Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում Նիդերլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում այդ երկրների թուրքական համայնքների կողմ ձայները շահելու նպատակով Թուրքիայի կառավարության ծրագրած քարոզարշավը քննադատությունների ալիք է բարձրացրել, ինչն էլ հանգեցրել է Թուրքիայի ու այդ պետությունների միջև լարվածության սրման:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է  նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին և խոսքն ուղղելով նրանց ովքեր իրենց «Ոչ» ձայներով երկրի մասնատումն են ցանկանում, ժողովրդին կոչ է արել ուշադրություն չցուցաբերել ընդդիմության հայտարարություններին:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով