Եվրոպան չի կարող փակել դուռը Թուրքիայի առաջ` հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը. գերմանացի պաշտոնյա

By | 21.03.2017

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալը հայտարարել է, որ հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը՝ Եվրոպան դժվար թե կարողանա խզել իր կապերն այդ երկրի հետ, գրում է Der Spiegel պարբերականը:

«Երկկողմ հարաբերություններում լինում են լավ և վատ շրջաններ, սակայն հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը՝ Եվրոպան չի կարող փակել նրա առաջ դուռը», — ասել է Կալը:

Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ այդ թվում Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

tert.am/Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:

Tert.am

 

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով