Եվրոպայի ահաբեկչական հարձակումների արմատները պետք է փնտրել արևմուտքի քաղաքականություններում

By | 26.03.2017

Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի նախկին քաղաքապետի համոզմամբ, Եվրոպայի ահաբեկչական հարձակումների արմատները պետք է փնտրել Միջին Արևելքի տարածաշրջանում արևմուտքի միջամտողական քաղաքականություններում:

Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգսթոնը շաբաթ օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Եթե արևմուտքը Միջին Արևելքում միջամտողական քաղաքականություններ չորդեգրեր, այսօր Եվրոպայում ահաբեկչական հարձակումների ականատես չէինք լինի»:

«Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն վերջին հարյուր տարիների ընթացքում կապված ռեժիմներ ու իշխանություններ ստեղծելով ու նաև վերահսկելով նավթի արտադրության երակները, միջամտություն են կատարել Միջին Արևելքի հարցերում: Եթե նրանք նման քայլերի դիմած չլինեին, աշխարհն այսօր ապրելու համար առավել ապահով վայր կլիներ»,-հավելել է Լիվինգեսթոնը:

Լոնդոնի նախկին քաղաքապետը բացատրելով Միջին Արևելքի տարածաշրջանում արևմուտքի ձախողած քաղաքականությունները, հավելել է. «1956 թվականին Եգիպտոսի դեմ Բրիտանիայի հարձակումը, Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելցիների բազմաթիվ հարձակումներն ու Գազայի հատվածի ռմբակոծումը պաշտպանելը, Լիբիայի ու Իրաքի իշխանությունների կործանումը, և ծայրահեղական գաղափարներ պաշտպանող տարածաշրջանի բռնապետներին հովանավորելը, վերջին հարյուր տարիների ընթացքում Բրիտանիայի արտաքին քաղաքականության մի բաժինն են համարվում»:

 

Parstoday

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով