Եվրոպական ընկերությունը ֆինանսավորել է Սիրիայի ահաբեկչական խմբերին

By | 03.03.2017

Ֆրանս-շվեյցարական մի ընկերություն հաստատել է, որ ֆինանսավորել է Սիրիայում ահաբեկչական խմբերին:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման` շինարարական բնագավառում ակտիվ ֆրանս-շվեյցարական «Լաֆարջօլսիմ» ընկերությունը հաստատել է, որ ֆինանսավորել է Սիրիայի աշխարհազորայիններին:

«Լը Մոնդ» օրաթերթն այդ կապակցությամբ գրել է, որ ընկերությունը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող մի գործարանում իր աշխատողների անվտանգությունը երաշխավորելու համար ֆինանսավորել է աշխարհազորայիններին:

Կատարված հետաքննությունների համաձայն` տեղական գործարանը ֆինանսական օժանդակություն է կատարել զինված խմբերի, այդ թվում պատժամիջոցների ենթարկված մի շարք խմբերի հետ կապի մեջ գտնվող երրորդ կողմին, որպեսզի երաշխավորի իր աշխատողների և գործարան առաքվող ապրանքների անվտանգությունը:

«Լը Մոնդ»-ը 2016 թվականի հունիսին գրել էր, որ «Լաֆարջ» ցեմենտի գործարանը 2013 թվականի գարնան ու 2014 թվականի սեպտեմբեր ամսվա միջև ընկած կտրվածքում անուղղակի կերպով ֆինանսավորել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով