Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության մամլո քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Ամիսներ առաջ ԵՀՄՖ-ի նախագահությունը ստացել էր «Նյուզպրես» լրատվական գործակալության ղեկավար Արիանա Հովսեփյանի դիմումը նրա նկատմամբ ՀՀ պատկան մարմինների կողմից անօրինական հետապնդումներ կազմակերպելու շուրջ:
ԵՀՄՖ-ի նախագահությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ իր իրավաբանների կողմից կուսումնասիրվի ուժգնացող, սկանդալի տպավորություն թողած այս գործը և եզրահանգումներ կկատարի:
ԵՀՄՖ-ն կրկին ստացել է ահազանգ առ այն, որ մարտի 10-ին ՀՀ դատական ատյաններում քննարկվելու է վերոհիշյալ խնդիրը:
ԵՀՄՖ-ի նախագահությունը կրկին հաստատում է, որ կան լուրջ կասկածներ ազատ և անկախ լրատվության վրա տարբեր տիպի սադրիչ գործողություններ կիրառելու և կեղծ գործեր կազմակերպելու շուրջ:
Արդարադատության և քննչական մարմիններին նման գործունեությունից հետ պահելու նպատակով ԵՀՄՖ-ն «Նյուզպրես» լրատվական գործակալության ղեկավար Արիանա Հովսեփյանին ներկայացրեց եվրոպական և համաշխարհային խոշորագույն գործակալությունների հետ համագործակցության հնարավորություն:
Այսօր, երբ այս խայտառակ գործընթացին հետևում են համաշխարհային հայտնի գործակալությունները, մենք հաստատ համոզված ենք, որ Հայաստանում և ազատ մամուլի նկատմամբ ճնշում կատարելու փորձերը, և մարդու իրավունքների խաթարման շուրջ ընթացող գործընթացները, լինելու են պայթյունավտանգ և հարվածելու են մեր երկրի ղեկավարության իմիջին:
Մենք ակնդետ հետևելու ենք վաղվա դատական նիստի արդյունքներին և հայտնելու ենք մեր վերջնական վերաբերմունքը այս սկանդալային գործի վերաբերյալ»:
ԵՀՄՖ-ի նախագահություն
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
09.03.2017
Բրատիսլավա, Սլովակիա
Lurer.com