ԵԽ-ն մտահոգված է Հունգարիայում էմիգրանտներին կալանավորելու մասին օրենքով

By | 09.03.2017

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել էմիգրանտներին կալանավորելու օրենքը Հունգարիայի խորհրդարանում ընդունվելու կապակցությամբ:

Համաձայն Ստրասբուրգից «Ֆրանս Պրես»-ի կատարած հաղորդման, ԵԽ-ն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հունգարիայի խորհրդարանի ընդունած օրենքը, որտեղ թույլատրվում է այդ երկրում ապաստանության դիմորդների  կալանավորումը, կոպիտ կերպով ոտնահարում է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիան:

ԵԽ-ի մարդու իրավունքների կոմիսար Նիլս Մուիժնիքսը հայտարարել է ապաստանության բոլոր դիմորդների ազատության իրավունքիցի զրկվելը  կոպտորեն խախտում է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի շրջանակներում Հունգարիայի ստանձնած պարտավորությունները:

Հունգարիայի խորհրդարանը ընդունել է մի օրենք, որը թույլատրում է այդ երկրում գտնվող բոլոր ապաստանյալների կալանավորումը:

Հունգարիայում ընդունված նոր օրենքի համաձայն` բոլոր ապաստանյալները մինչև իրենց կարգավիճակի հստակեցումը փակված վիճակում մնալու են սահմանային գաղթակայաններում:

 

Parstoday

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով