ԵԼՔ դաշինքը հայտարարում է թեկնածուի ընտրական շտաբի վրա հարձակման մասին

By | 18.03.2017

Շիրակի մարզի Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանի` Մեծ Մանթաշ համայնքում գտնվող շտաբի պատուհանի ապակիները կոտրվել են, հարակից տարածքում փակցված քարոզչական նյութերը ևս վնասված են գտնվել, տեղեկացնում է ԵԼՔ դաշինքի մամուլի հետ կապերի բաժինը:

«Ժամը 09։37-ին թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նախնական գնահատմամբ պարզվել է, որ պատճառված վնասը կազմում է 40․000 դրամ», — ասված է հաղորդագրությունում:

ԵԼՔ դաշինքը նաև հիշեցնում է, որ քարոզարշավի մեկնարկից սկսած տեղի է ունենում դաշինքին պատկանող գույքի՝ մասնավորապես քարոզչական նյութերի և պաստառների դիտավորյալ ոչնչացում, մասնավորապես՝ Վանաձորում, Երևանում, Արթիկում:

«Նման դեպքերը նպատակ ունեն ոչ միայն նյութական վնաս հասցնել դաշինքին, այլ նաև ստեղծել համընդհանուր վախի մթնոլորտ նախընտրական գործընթացները խաթարելու և ԵԼՔ դաշինքի նախընտրական շտաբերի համար վարձակալության տրվող տարածքների տրամադրմանը խոչընդոտելու համար։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետևողական լինել տեղի ունեցած հանցագործության բացահայտման հարցում, իսկ ընտրական գործընթացը վերահսկող դիտորդական կազմակերպություններին՝ հատուկ ուշադրություն հատկացնել այս դեպքերին», — նաև ասված է ԵԼՔ-ի մամուլի հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

 

«Ազատություն» ռ/կ

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով