Եթե քրդերը դուրս չգան սիրիական Մանբիջից՝ կհարվածենք. Թուրքիայի արտգործնախարար

By | 02.03.2017

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG) դուրս չգան սիրիական Մանբիջից՝ Թուրքիան հարվածներ կհասցնի քրդական ջոկատներին:

Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը՝ Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական ԶՈւ-ի նպատակակետը Սիրիայում Էլ Բաբից հետո կդառնա հենց Մանբիջը:

«Էլ Բաբից հետո նպատակը Մանբիջն է: Գործողությունը դեռ չի սկսվել, քանի որ կարող են սադրիչ կրակոցներ լինել: Գիտենք, որ ամերիկացի զինծառայողներն այնտեղ են: Մենք ցանկանում ենք, որ YPG-ն հետ քաշվի Մանբիջից: Եթե հետ չքաշվի՝ կհարվածենք, այդ մասին ավելի վաղ էլ ենք ասել», — հայտարարել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։

tert.am

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով