Եգիպտոսի նախկին բռնապետը անմեղ է ճանաչվել բողոքարարներին սպանելու հարցում

By | 03.03.2017

Ինչպես կարելի էր կանխատեսել, Եգիպտոսի վերաքննիչ դատարանն ի վերջո 2011 թվականի ընդվզման ժամանակ բողոքարարների սպանությանը մասնակից լինելու հարցում անմեղ ճանաչեց այդ երկրի նախկին բռնապետ Հուսնի Մուբարաքին:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հինգշաբթի երեկոյան հրապարակել է իր վերջնական վճիռը և հայտարարել, որ Մուբարաքը դերակատարություն չի ունեցել 2011 թվականին նրա պաշտոնազրկմանը հանգած ընդվզման ժամանակ բողոքարարների սպանության գործում:

Դատավոր Ահմեդ Աբդոլղավին երկար ժամեր տևած դատաքննության նիստից հետո հայտարարել է, որ դատարանը անմեղ է ճանաչում Հուսնի Մուբարաքին:

Դատարանը հերքել է Մուբարաքի դեմ քաղաքացիական գործ հարուցելու հիմամբ 2011 թվականի ընդվզման զոհերի հարազատների շահերը պաշտպանող փաստաբանների դիմումը, փակել Մուբարաքի վճիռը կրկին բողոքարկելու, կամ նրա դեմ նոր գործ հարուցելու հնարավորությունը:

88-ամյա Մուբարաքը 2012 թվականին կայացած առաջին դատաքննության ժամանակ 239 բողոքարարների սպանության, ինչպես նաև խռովությունների և 2011 թվականի հունվարին սկիզբ առած 18-օրյա հեղափոխության ընթացքում ապահովական բաց առաջացնելու մեղադրանքներով ցմահ ազատազրկման էր դատապարտվել:

Մուբարաքն իր կալանավորման մեծ բաժինն անց է կացրել ռազմական մի հիվանդանոցում:

 

Parstoday

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Աբովյան քաղաքի հիվանդանոցում ջերմություն չափելն արժե 3000 դրամ.«Իրավունք»

24.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով