ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարներին ընդունել է Կարեն Կարապետյանը

By | 24.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներին: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ բնագավառի ղեկավարների մասնակցությունը հերթական աշխատաժողովին նոր խթան կհաղորդի ոլորտում ծավալված համագործակցությանը:

«Մենք համատեղ ստեղծել ենք լավ ներուժ ունեցող ակումբ և կարևորում ենք ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ու թվայնացման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումը», — ասել է կառավարության ղեկավարը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում հանդիպում անցկացնելու նախաձեռնության և պատշաճ ընդունելության համար: Նրանք նշել են, որ նման աշխատանքային հանդիպումները լավ հարթակ են՝ ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու և ինչպես ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրում, այնպես էլ միության շրջանակում տնտեսական աճի զարգացման նախադրյալներ ձևավորելու համար:

ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները ՀՀ վարչապետին տեղեկացրել են, որ աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ թվայնացման և ՏՏ բնագավառում փոխգործակցության օրակարգին,ինչպես նաև յուրաքանչյուր անդամ երկրում համակարգման մարմնի ստեղծմանը վերաբերող հարցերին:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով