Դի Միստուրան կարևորել է Սիրիայում հրադադարի հաստատման ուղղությամբ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքը

By | 25.03.2017

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը ողջունելով Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի գործողությունները, կոչ է արել մինչև ճգնաժամի կարգավորումը չդադարեցնել այդ ջանքերը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Դի Միստուրան, ցավ է հայտնելով այն կապակցությամբ, որ Ժնևյան բանակցություններին զուգահեռ Սիրիայում բախումները շարունակվում են: «Չնայած անցանկալի պայմաններին, սիրիական բոլոր կողմերը համաձայնել են մասնակցել Ժնևյան բանակցություններին». ասել է նա:

«Սիրիական բոլոր կողմերը համաձայնել են այն հարցում, որ բոլոր չորս հարցերը, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարը, ընտրությունների կազմակերպումը, սահմանադրությունն ու քաղաքական գործընթացները, պիտի քննարկվեն միաժամանակ»,-հայտարարել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Դի Միստուրայի ընդգծմամբ, հինգշաբթի օրը գումարված նիստում Սիրիայի կառավարության կողմից գործուղված պատվիրակությունը բոլոր հարցերի շուրջ բանակցելու պատրաստակամություն է հայտնել:

Սիրիայի հարցով Ժնև-5 համաժողովը բոլոր կողմերի մասնակցությամբ հինգշաբթի մարտի 23-ին իր աշխատանքն է սկսել Ժնևում:

 

Parstoday

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

«Կարո՞ղ եք արդյոք գուշակել վերոհիշյալ երեքից ու՞մ մայրն է ինքնասպանություն գործել հոգեբուժարանում ամուսնու հերթական մանկապղծության դեպքի առթիվ դաժանորեն ծեծվելուց հետո».Արթուր Դանիելյան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով