Դամասկոս. Թուրքիան, Արաբիան ու Քաթարը մասնակից են Սիրիայի ահաբեկչական հարձակումներին

By | 24.03.2017

Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդի նախագահին հղած երկու առանձին նոտաներում Դամասկոսում ու Սիրիայի այլ տարածքներում «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի ու նրա դաշնակից այլ խմբերի ահաբեկչական հարձակումների նպատակը Ժնևյան բանակցությունների վրա ազդելն ու Աստանայի բանակցությունների ձախողումն է համարել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Ձեռք բերված տեղեկությունները վկայում են ահաբեկչական այդ հարձակումներին Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի անվտանգության ծառայությունների մասնակցության մասին»:

«Դամասկոսն Անվտանգության խորհրդից ու ՄԱԿ-ից պահանջում է կատարել ահաբեկչության պայքարի և Դամասկոսի մերձակայքում ու Սիրիայի այլ տարածքներում ահաբեկչական խմբերի միջոցով իրականացված ոճրագործական քայլերի կապակցությամբ իր պարտականությունը»,-նշված է Սիրիայի ԱԳ նախարարության հղած նոտաներում:

Վերջին օրերին Դամասկոսն ու Սիրիայի այլ տարածքներն ահաբեկչական հարձակումների ու պայթյունների հավելման ականատես են եղել:

 

Parstoday

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով