Գիտության և տեխնոլոգիաների կենտրոն. ռուսական հեռուստաալիքը Հայաստանի մասին ռեպորտաժ է պատրաստել

By | 14.03.2017

Մարտի 15-ին նախանշված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ այցին ընդառաջ «Ռոսիա-24» հեռուստաալիքը «Вести Недели» («Շաբաթվա լուրերը») հաղորդման շրջանակում ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում գիտական և տեխնոլոգիական զարգացումներին:

«Հայաստանի տնտեսության յուրահատկությունն այն է, որ լեռների արանքում սեղմված Հայաստանը, որը չունի դեպի ծով ելք, ինչպես նաև՝ հարուստ բնական ռեսուրսներ, կարող է հիմնականում ապավինել միայն իր մտավոր ներուժին։ Իսկ գիտելիքահեն տնտեսությունում Հայաստանն ունի առաջարկելու բան»,- ասում է հաղորդավար Դմիտրի Կիսելյովը:
Լրագրող Ալեքսանդր Բալիցկին պատրաստած ռեպորտաժում, ներկայացնելով ՀՀ տարածքում հնագիտական պեղումների վայրը, նշում է, որ հայտնաբերված հնագույն աշխատանքային գործիքներից հետո արդեն զարմանալի չէ, թե ինչու է Հայաստանն այսօր էլ համարվում գիտության և տեխնոլոգիաների կենտրոն։
Լրագրողը ռեպորտաժի ընթացքում այցելում է նաև Բյուրականի աստղադիտարան, այնուհետև Մատենադարան, ինչպես նաև խոսում առաջին հայկական սմարթֆոնի ու թաբլեթների և բջջային խաղային հավելվածների ծրագրավորողների հետ:
Ռեպորտաժում լրագրողը նաև խոսում է Հայաստանում շախմատի նշանակության մասին, այնուհետև այցելում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Tert.am

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով