Գերմանիայի կառավարությունն անհեթեթ է համարել Էրդողանի հայտարարությունը

By | 06.03.2017

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտն արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որում Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր գերմանական կողմից նացիստական պահվածք դրսևորելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, Զայբերտը «հորինված» և «անտեղի» է համարել նման հայտարարությունները:

«Նացիստական համեմատությունները միշտ անհեթեթ են և անտեղի»,- հայտարարել է Զայբերտը: Ասելով, որ գերմանական կառավարությունը մշտապես մեծ կարևորություն է տվել Թուրքիայի հետ հարաբերություններին` խոսնակն այդուհանդերձ ընդգծել է, որ «ներկայիս օրերում խորը տարաձայնություններ կան»:

Նա հերթական անգամ հորդորել է թուրքական կողմին ազատ արձակել գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին քննադատել էր գերմանական իշխանություններին այն բանի համար, որ թուրք նախարարներին արգելվել է երկրում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել: «Հեյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ հեռու-մոտիկ որևէ կապ չունեք: Իմացեք, որ ձեր ներկայիս պահվածքը չի տարբերվում անցյալի նացիստական պահվածքից»,- ասել էր Էրդողանը:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:

Armenpress.am

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով