Գեներալ Դեհղան.«Պարսից ծոցում գտնվող ամերիկացի բանակայինները զինված ու տգետ կողոպտիչներ են»

By | 30.03.2017

Արձագանքելով ԱՄՆ բանակի լարվածություն հարուցող ու կեղծ հայտարարություններին, Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է.«Պարսից ծոցում գտնվող ամերիկացի բանակայինները կողոպտիչներ են»:

ԱՄՆ կենտրոնական  շտաբի հրամանատար՝ Ջոզեֆ Վոտելը չորեքշաբթի օրը այդ երկրի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում հայտարարել է, որ միջազգային ջրերում իրանական լողամիջոցներն իրենց ոչ-պրոֆեսիոնալ վերաբերմունքով խանգարում են ԱՄՆ-ի ծովուժին»:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար՝ Բրիգադային գեներալ՝ Հոսեյն Դեհղանն այսօր ասել է.«Արդյոք   ընդունելի է, որ մի տգետ, զինված գող մտնի մեկի տուն և իրեն կարմիր գորգով դիմավորելու ակնկալիք ունենա: Սա 21-րդ դարի ժամանակակից խավարամտության դեպքերից մեկն է»:

Գեներալ Դեհղանը հավելել է.«Ամերիկացիներն ի՞նչ գործ ունեն  Պարսից ծոցում , ավելի լավ է նրանք  հեռանան այս տարածաշրջանից և չփորձեն խանգարել տարածաշրջանի երկրներին»:

ԱՄՆ կենտրոնական շտաբի հրամանատարն այն դեպքում է հակաիրանական հայտարարություն արել,երբ մարտի 23-ին մի ամերիկյան ավիակիր  է մտել Պարսից ծոցի և  Հորմոզի նեղուցի ջրեր:

 

Parstoday

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով