Գեղարքունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշինքի ղեկավարներ Ն. Փաշինյանը, Է. Մարուքյանը և Ա. Զավենի Սարգսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

By | 23.03.2017

Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովինար գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai Sonata մակնիշի 33 ԼT 760 համարանիշի և Mercedes մակնիշի 34 FM 836 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Hyundai Sonata-ում, բացի Ն. Փաշինյանից, Է. Մարուքյանից և Ա. Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։ Այս պահին տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վարորդների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով