Գագիկ Բեգլարյանի թեկնածու եղբոր ահռելի կարողությունը. որտեղի՞ց. «ՀԺ»

By | 09.03.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ՀՀԿ‐ի ռեյտինգային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Բեգլարյանը, որը կապի եւ տրանսպորտի նախկին նախաար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, պատկառելի կարողության տեր է: Հակոբ Բեգլարյանն այժմ զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայարած հայտարարագրի համաձայն՝ նա ունի 2 բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 հատ տարածք, 2 հողամաս եւ հողին ամրակայված 1 անշարժ գույք: Հակոբ Բեգլարյանը երկու շարժական գույք էլ ունի՝ 1 BMW X5 եւ 1 LEXUS LS 460 տեսակի ավտոմեքենա: Նրա 2016 թվական հայտարարագրի ուսումնասիրությունից, որը ներկայացրել է վերջերս, պարզ է դառնում, որ Հակոբ Բեգլարյանը նախորդ տարի 18 միլիոն դրամ արժողությամբ մի ընկերությունում բաժնետոմս է գնել:

Հարկային տարվա սկզբին նա ունեցել է 80 հազար 500 դոլար, 70 հազար 500 եվրո եւ ավելի քան 31 միլիոն դրամ, որոնք տարվա վերջում դարձել են 100 հազար դոլար, 72 հազար եվրո եւ 35 միլիոն դրամ: Նախորդ տարի Հակոբ Բեգլարյանի ընդհանուր եկամուտը կազմել է 18 միլիոն 683 հազար դրամ, որը գոյացել է հետեւյալ կերպ՝ վարձակալության դիմաց ստացած վճարումներից՝ 9.2 միլիոն դրամ, աշխաանքի դիմաց ստացած վարձատրությունից՝ 5.4 միլիոն դրամ:

Նա 4 միլիոն դրամ էլ այլ աղբյուրից է եկամուտ ստացել: Հակոբ Բեգլարյանի կինը՝ Լուսինե Ալեքսանյանը, նախորդ տարի 6.4 միլիոն դրամ եկամուտ է ստացել, որից ընդամենը 1 միլիոնն է գոյացել աշխատավարձից, մնացածը՝ վարձակալության դիմաց ստացած վճարումներին են:

Լուսինե Ալեքսանյանի դրամական միջոցներն էլ հետեւյալ տեսքն ունեն՝ 18 միլիոն դրամ, 5.5 հազար դոլար եւ 5.4 հազար եվրո: Պատգամավորի թեկնածուի դուստրը՝ Ֆենյա Հակոբյանը, նախորդ տարի 13 միլիոն դրամով AUDI A4 տեսակի ավտոմեքենա է գնել, երբ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 2.6 միլիոն դրամ: Միայն մի դեպքում Ֆենյա Հակոբյանը սեփական քրտինքով նման մեքենա կկարողանար գնել, եթե հավաքեր իր մոտ 5 տարվա աշխատավարձը»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով