Բաքուն հիստերիայի մեջ է

By | 13.03.2017

Մարտի 10-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը նամակ է ուղարկել այդ կազմակերպության ղեկավարությունը, որում արձանագրված է Ղարաբաղում դիսպոզիցիայի փոփոխությունը: «Ցավոք, զորքերի շփման գծում մենք բախվեցինք անընդունելի տարրերի հետ՝ կապված ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հետ: Դա նշանակում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի ոճի փոփոխություն, ինչը չի համապատասխանում նախագահների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին»,  նշված է հայտարարությունում:

Բաքուն ԵԱՀԿ-ին մեղադրում է առանց իր համաձայնության Ղարաբաղում դիտորդների առաքելություն տեղակայելու մեջ:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի  առաքելությունը Ղարաբաղում գործում է պատերազմի ավարտից հետո՝ 1995 թվականից: Ներկայացուցչի գրասենյակի մանդատը շատ սահմանափակ էր՝ մի քանի մարդ, որոնք պարբերաբար դիտարկում էին անցկացնում եւ տեղեկատվություն ներկայացնում ԵԱՀԿ-ում:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ-ն սկսեց պնդել, որ դիտորդների թիվն ավելանա, մանդատն էլ ընդլայնվի: Մանդատի ընդլայնումը կարող է տարբեր գործառույթներ ենթադրել՝ սկսած հրադադարի խախտումների արձանագրումից, վերջացրած որոշակի գործողություններով:

Բաքուն փաստացի հայտարարում է, որ ԵԱՀԿ-ն առանց Ադրբեջանի համաձայնության ընդլայնել է մանդատը: Սա նոր վիճակ է ղարաբաղյան կարգավորումում, որտեղ միջազգային միջնորդները հավասարություն էին պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ չէին ձեռնարկում որեւէ բան, որին դեմ կլիներ կողմերից մեկը:

Կարելի՞ է պնդել, որ ԵԱՀԿ-ն որոշել է միակողմանի քայլ անել Ղարաբաղում՝ հայկական կողմից համաձայնություն ստանալով դիտորդներ ներգրավելու հարցում:

Երբ Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում կողմերը պայմանավորվեցին շփման գծում հետաքննությունների մեխանիզմներ տեղադրել, իսկ հետո Ադրբեջանը հրաժարվեց դրանից, փորձագետների մոտ հարց ծագեց, թե ԵԱՀԿ-ն կարո՞ղ է միակողմանիորեն սարքավորումներ տեղադրել հայկական կողմից:

Հնարավոր է, Բաքուն իր աղմկոտ հայտարարությամբ դա է ակնարկում: Այդ հարցը Բաքվում երեկ տվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանել:

Ղարաբաղում ԵԱՀԿ դիտորդների ներկայության ի՞նչ ձեւաչափի մասին է խոսքը: Ի՞նչ սարքեր ունեն նրանք եւ հրադադարի խախտման դեպքում ի՞նչ գործողությունների մանդատ ունեն:

Այս կապակցությամբ հատկանշական է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը Փարիզում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Նա ասել է, որ սարքավորումները պետք է ոչ միայն արձանագրեն խախտումները, այլ նաեւ պատժեն խաղաղությանը սպառնացող գործողությունները:

Ֆրանսիան իր ծառայություններն առաջարկե՞լ է Հայաստանին «միջադեպերի հետաքննության եւ պատժի» մեխանիզմների մասով: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Վիսկոնտին այդ մեխանիզմնե՞րը նկատի ուներ՝ Բաքվում հայտարարելով, որ «գործընթացը շարժվել է մեռյալ կետից»:

Եթե Ֆրանսիան կամ ԵԱՀԿ-ն իսկապես Ղարաբաղում ընդլայնել են իրենց առաքելությունը հրադադարի ռեժիմն ամրապնդելու նպատակով, ապա դա իրոք փոխում է ամբողջ դիսպոզիցիան: Այդ առումով Բաքվի վրդովմունքը հասկանալի է:

 

Նյութի աղբյուրը` Parstoday.com

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով