Բացահայտվել է ՎՏԲ-ի բանկոմատի պայթեցման հանցափորձը

By | 09.03.2017

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ ՀՔԾ-ում ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Կատարված օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության և Հայաստանի ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները:

Ըստ հաղորդագրության, մասնավորապես, պարզվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Էրիկ Հակոբյանը, բանկոմատը պայթեցնելու եղանակով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, նախնական համաձայնության է եկել իր ընկերներ Սիմոն Սիմոնյանի և Արթուր Օսեյանի հետ՝ վերջիններիս հետ մանրամասն մշակելով հանցագործության իրականացման ծրագիրը:

«Այսպես, 2016թ.-ի դեկտեմբերի 16-ին` ժամը 04.00-ի սահմաններում,Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը, իրենց հետ վերցնելով բանկոմատի պայթեցման նպատակով նախապես ձեռք բերած գազի և ամիակի բալոնները, էլեկտրական մարտկոցը, ռետինե խողովակներն ու մալուխը, ավտոմեքենայով գնացել են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի` Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի մոտ` որոշելով իրագործել հանցավոր մտադրությունը:

Հանցագործության կատարման մեջ չմերկացվելու և իրենց անձը քողարկելու նկատառումներով Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը հագել են պոլիէթիլենային տոպրակներ և փորձել պայթեցնել բանկոմատն ու գաղտնի հափշտակել այդ պահին նրանում առկա առանձնապես խոշոր չափի՝ 29.904.000 դրամ գումարը, սակայն պայթյուն չի առաջացել: Այնուհետև, բանկոմատը պայթեցնելու մի քանի անհաջող փորձերից հետո, չբացահայտվելու և չբռնվելու նպատակով, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանն ու Ա. Օսեյանը գործիքները թողել են դեպքի վայրում և հեռացել` հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով», — ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էրիկ Հակոբյանին, Սիմոն Սիմոնյանին և Արթուր Օսեյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Azatutyun.am

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով