Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) շտաբի աշխատողները տնետուն են ընկել. ցուցակագրում են ու խոստումներ տալիս. «ՀԺ»

By | 15.03.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի շտաբի աշխատողները շրջում են Արաբկիր համայնքի բնակիչների տներն ու նրանց համագործակցություն առաջարկում:

Նրանք ցուցակագրում են բնակիչներին եւ նրանց առաջարկում ապրիլի 2-ի ընտրություններին ընտրել Արտակ Սարգսյանին, փոխարենը վերջինս շնորհակալություն կհայտնի: Բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ շտաբի աշխատողն իրեն փոխանցել է, թե պարզապես դեռ չգիտեն՝ որքան գումար են տալու, առայժմ Ա.Սարգսյանին ընտրել ցանկացողների անուններն են գրանցում, իսկ երբ ընտրությունների օրը մոտենա, գումարի չափն էլ կճշտեն:

Մեր զրուցակցի հարցին, թե ինչով է պայմանավորված այդ չափը, Արտակ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչը պատասխանել է, թե Գագիկ Ծառուկյանի շտաբի որոշումներից, քանի որ այստեղ պարբերաբար բարձրացնում են մեկ ձայնի համար տրվող ընտրակաշառքի չափը:

Եվ առայժմ որոշում կա սահմանափակվել առավելագույնը 100 դոլարով: Մեզ չհաջողվեց Ա. Սարգսյանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, փոխարենը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը հերքեց ամենը եւ խորհուրդ տվեց նման դեպքերում դիմել իրավապահ մարմիններին»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով