Արթուր Բաղդասարյանը «սև փիար» է որակել իր որդու՝ բանակում չծառայելու մասին հարցը. «Իրավունք»

By | 10.03.2017

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՎԿ-ն ի դեմս Արթուր Բաղդասարյանի, անդրադարձել է բանակի  խնդիրներին։ Մասնավորապես, առաջարկում է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, և 18 տարեկան  երեխաները առաջնագծում չկանգնեն։ Այս դրույթի ընդդիմախոսները  հարց են բարձրացնում՝ բավական չէ, որ Բաղդասարյանի և բարձրաստիճան  այլ պաշտոնյաների  որդիներն  առաջնագծում չեն ծառայել, հիմա էլ այդ նույն դրույթը Ա. Բաղդասարյանն այլոց վրա  է տարածում։ Իր որդուն առնչվող հարցադրման այս մասը ՀՎԿ-ի ղեկավարը «սև փիար» է որակել, և հիշեցրել՝ ինչու իր որդին բանակում չի ծառայել։ «Նախ՝ ես ոչ մի տեղ չեմ կարդացել այն, ինչ դուք եք ասում։  Ինչ վերաբերում է իմ որդուն, նա օրենքով սահմանված կարգով սովորել է և սովորում է։ Պաշտպանել է ատենախոսական թեզ, ինչպես շատ ընտանիքներ։ Ես պայքարում եմ, որ աստիճանաբար Հայաստանում ստեղծվի պրոֆեսիոնալ  բանակ»,- ասել է Բաղդասարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով